Պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:
Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Նշենք, որ աշխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:
Կարծիքներ