Ռաֆահում Իսրայելի գործողությունը խաչ կդնի ՄԱԿ-ի մարդասիրական ջանքերի վրա. Գուտերեշ

Ռաֆահում Իսրայելի գործողությունը խաչ կդնի ՄԱԿ-ի մարդասիրական ջանքերի վրա. Գուտերեշ

Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ցամաքային ռազմական գործողությունը, որը ծրագրում են իրականացնել Իսրայելի իշխանությունները, խաչ կդնի Գազայի հատվածի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու՝ ՄԱԿ-ի ջանքերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ռաֆահը կենտրոնական տեղ է զբաղեցնում հումանիտար օգնություն ցույց տալու՝ մեր գործողության մեջ, իսկ ՄԱՕԱԳ-ը (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալություն) դրա առանցքն է: Իսրայելի լայնածավալ հարձակումը քաղաքի վրա ոչ միայն սարսափելի կլինի ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչների համար, որոնք պատսպարված են այնտեղ. դրանով կխփվի մեր օգնության ծրագրերի դագաղի վրայի վերջին մեխը»,- ասել է նա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բացման իր ելույթում:

Գուտերեշը նաև կոչ է արել սահմանել մարտական գործողությունների հումանիտար դադար և «անհապաղ և առանց վերապահումների» ազատ արձակել բոլոր պատանդներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում