Սերոբ Սարգսյանը նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Աջափնյակ վարչական շրջանում ունենք նոր նշանակում։ Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Սարգսյան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կամսար Բաբինյանին, որը վերջին 2․5 տարվա ընթացքում եղել է վարչական շրջանի ղեկավարը, ում հետ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր։
Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Բաբինյանը նշանակվել է Հայաստանի ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն, ինչի առթիվ շնորհավորում եմ նաև պարոն Բաբինյանին»,- ասաց Ավինյանը։
Կարծիքներ