ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

«Լուրերի» հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ղազարյանը ներքին գործերի նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, մինչև նախարարության կազմավորումը 2020-ի հունիսի 8-ից եղել է ՀՀ ոստիկանության պետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում