Հունաստանում մի քանի օր շարունակ 40 աստիճան շոգ է լինելու
Հունաստանի ազգային օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ երկրում մի քանի օր +40 աստիճան (ըստ Ցելսիուսի) շոգ է լինելու, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին օրերին Հունաստանում +35 աստիճան է եղել։
Մայրաքաղաքային Ատտիկե շրջանում չորեքշաբթի օդի ջերմաստիճանը կհասնի 37, Սալոնիկում՝ 36, Մակեդոնիայում և Թրակիայում՝ մինչև 38, Թեսալիայում մինչև 39 աստիճանի։ Պելոպոնես վարչատարածքային միավորի հարավային հատվածում սպասվում է օդի ջերմաստիճանի մինչև 40 աստիճան բարձրացում։
Վաղվանից օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի և ավելի, նման եղանակը կպահպանվի մինչև կիրակի:
Երկրի քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունից հայտնել են, որ չոր, շոգ և քամոտ եղանակի պատճառով հրդեհների բռնկման վտանգը շատ մեծ է:
Կարծիքներ