Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս. ռուսական ԶԼՄ-ներ

Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս. ռուսական ԶԼՄ-ներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-երը:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը մրցել է «Կռիլյա Սովետով»-ի հետ: Սպերցյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է 71-րդ րոպեին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 20-ին և 23-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի շրջանակներում կմրցի Վրաստան հետ: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում