ՌԴ սամբոյի ֆեդերացիան առաջարկել է Մոսկվայում անցկացվելիք աշխարհի առաջնությունը տեղափոխել 2025 թվական
ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է մարզաձևի միջազգային ֆեդերացիային և Մոսկվայի քաղաքապետարանին, որպեսզի աշխարհի առաջնությունը տեղափոխվի 2025 թվական: Այն պետք է անցկացվեր Մոսկվայում 2021թ․ նոյեմբերի 16-18-ը: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։
«Սա հարկադրված քայլ է: Մենք երկու տարի անց կանդրադառնանք այս խնդրին և աշխարհի առաջնությունը կանցկացնենք Մոսկվայում»,- ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը:
ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է նաև ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիային` մարզաձևը ներառել ունիվերսիադայի ծրագրում։
Ուսանողական առաջիկա ամառային խաղերը կանցկացվեն այս տարի Չինաստանի Չենգդու քաղաքում, իսկ 2023 թ.՝ Եկատերինբուրգում:
Առաջարկվել է սամբոն ներառել նաև ամառային չորրորդ պատանեկան օլիմպիական խաղերի և Եվրոպայի երրորդ խաղերի ծրագրերում։
Կարծիքներ