Արցախում մեկնարկել է տնտեսվարողների աջակցության 4-րդ ծրագիրը

Արցախում մեկնարկել է տնտեսվարողների աջակցության 4-րդ ծրագիրը

Արցախի Հանրապետության շրջափակման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով այսօր ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը:

Այս մասին տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, աջակցություն չեն ստանալու այն սուբյեկտները, որոնց կողմից ապրանքների գնաճի պատճառ հանդիսացած վարչական իրավախախտումներ կատարելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում