ԲԴԽ-ում կայացել է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:
Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, «ՀՀ Դատական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին:
Կարծիքներ