ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել՝ քվորումի պատճառով
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն արտահերթ նիստ էին նախաձեռնել ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի հրաժարականի օրակարգով:
Արտահերթ նիստ կայանալու համար անհրաժեշտ է, որ այդ հարցը քննարկվի ԱԺ խորհրդի նիստում, ինչը տեղի չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճռով:
Կարծիքներ