Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները պետք է պարզաբանվեն. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է թեմայի վերաբերյալ Haypress լրատվականի հարցին
«Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները չափազանց անհանգստացնող են և պետք է պարզաբանվեն: Գերմանիան դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումները»,- ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում:
Կարծիքներ