Հայաստանի բասկետբոլի կանանց hավաքականը պարտվեց Ալբանիային և գրավեց վերջին տեղը
Երևանում երեկ ավարտվեց Եվրոպայի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի մրցումները:
Հայաստանի հավաքականը 72:79 հաշվով վերջին խաղում պարտվեց Ալբանիայի հավաքականին։ 27 միավոր վաստակելով՝ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ալբանացի Կլեա Վերին: Իսկ հայկական թիմից ամենաարդյունավետ խաղացողը Արեքո Օրուջյանը ճանաչվեց՝ 20 միավորով:
Մեր հավաքականն այս մրցաշարում չկարողացավ հաղթանակ տանել և գրավեց վերջին տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Հունաստանի հավաքականը, որը հաղթեց բոլոր 4 խաղերում:
Կարծիքներ