Հայաստանը, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, պատրաստ է ստորագրությունը դնել խաղաղության պայմանագրի տակ․ Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել:
Այս մասին նա ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և Հայաստանը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ, պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- ընդգծեց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։
«Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ՊՆ-ն հանձնարարական ունի կայունություն պահպանելու։ Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է։ Շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս հայտարարություն է տարածել սահմանին իրավիճակի վերաբերյալ, մեր պաշտպանության նախարարությունը ևս հստակեցրել էր, որ որևէ նման քայլ չի եղել»,- ասաց Գրիգորյանը:
Կարծիքներ