Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի տարածքում հունվարի 22-ի ցերեկը Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում հնարավոր  է թույլ ձյուն։  

«Հունվարի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում