Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում ուղղաթիռ էկործանվել, ինչի հետևանքով զոհվել է երկու օդաչու:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«Ոստիկանության գլխավոր վարչության ավիացիոն վարչության ուղղաթիռը, որը Հաթայից Գազիանթեփ էր թռչում, վթարի է ենթարկվել Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ, ուղղաթիռի հետ վերջին կապը եղել է շաբաթ օրը ժամը 22:49-ին (ՀՀ ժամանակով՝ 23:49): Զոհվել է երկու օդաչու, վիրավորվել է մեկ տեխնիկ»,- գրել է նախարարը։
Նախարարը չի հայտնել վթարի պատճառների մասին:
Կարծիքներ