Չինաստանը խոստացել է երկու միլիարդ դեղաչափ պատվաստանյութ մատակարարել ամբողջ աշխարհին

Չինաստանը խոստացել  է երկու միլիարդ դեղաչափ պատվաստանյութ  մատակարարել ամբողջ աշխարհին

Չինաստանը խոստացել է մեկ տարվա ընթացքում երկու միլիարդ դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ փոխանցել ամբողջ աշխարհին: Այս մասին հայտնում է Лента.ру-ն՝ վկայացոչելով ՏԱՍՍ -ին:

Բացի այդ, Պեկինը 100 մլն դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվաստանյութերի ձեռքբերման և բաշխման գլոբալ COVAX ծրագրին, որը զարգացող երկրներին օգնելու ծրագիր է:

Ավելի վաղ արտգործնախարար Վան Յին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են արտերկրում մատակարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի 750 միլիոն դեղաչափ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում