Բայրամովը թուրք գործընկերոջը ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջան ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գլխավոր վարչության պետ Մեհմեթ Սամսարի գլխավորած պատվիրակության հետ:
Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։
Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նրա խոսքով, խաղաղության գործընթացի առջև դեռ մարտահրավերներ կան:
Կարծիքներ