Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ այս պահին փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ այս պահին փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, երկուսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3175 փորձանմուշի հետազոտություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում