Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. Խաչատուրյան

Մենք հետևողական ենք մեր աշխատանքում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված: Մենք ունենք խնդիր՝ խաղաղություն հաստատելու տարածաշրջանում և կոնկրետ Ադրբեջանի հետ, և այդ նպատակին հասնելու համար կոնկրետ աշխատանքներ ենք անում:
Այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչքանով է լավատես, որ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված փաստաթուղթը:
«Այն դժվարությունները, որոնք կան և կլինեն, կարծում ենք՝ դրանք հաղթահարելի են, և ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել: Պատերազմի ժամանակն ավարտվել է, հակամարտության ժամանակն ավարտվել է, Հարավային Կովկասը, մեր տարածաշրջանն այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմների:
Լավատեսությունը հիմնվում է իրատեսության վրա: Մենք իրատես ենք և անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը՝ մոտեցնում են իրար: Մենք շարունակելու ենք այս նույն ոճով: Նաև վստահ ենք, որ կգա այդ օրը, որովհետև շատերը չէին էլ սպասում, որ այդ համաձայնագրի շրջանակներում առարկությունները, որոնք կային, կհանվեին: Բայց մարտին պարզվեց, որ դրանք հնարավոր էին: Մենք հիմա ունենք սեղանին դրված պատրաստի փաստաթուղթ»:
Կարծիքներ