Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա չէ և չի կարող լինել, որքան էլ դա հակասի գործարարների բիզնես շահերին.Տարոն Չախոյան

Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա չէ և  չի կարող լինել, որքան էլ դա հակասի գործարարների բիզնես շահերին.Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ի գիտություն իրենց մտահոգություններն ու անհանգստությունները հայտնած մի շարք գործարարների՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա չէ և չի կարող լինել, որքան էլ դա հակասի վերջիններիս բիզնես շահերին։

Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատելը պետք է անընդունելի լինի Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոհգված ցանկացած հայ մարդու համար։

Զարմանալի կլիներ, եթե վերջին իրադարձությունների հետ կապված իրենց մտահոգությունները հայտնած գործարարները, ովքեր հետապնդում են բացառապես բիզնես շահեր, իրենց անհանգստությունները հայտնեին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների և Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման հետ կապված։

Բնականաբար , համապատասխան կենտրոններից նույն գործարարներին տրվում են ցուցումներ այս կամ այն հայտարարություններն անելու համար, հակառակ դեպքում միգուցե զրկվեն իրենց կապիտալից, բայց դա վերջին բանն է, ինչ կարող է հետաքրքրել մեզ, քանզի նժարին դրված է Հայաստանի ինքնիշխանությունը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում