Էրդողանը հայտարարել է թալիբների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը և հայտարարել «Թալիբանի» հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին, որպեսզի թույլ չտրվի ներգաղթյալների հոսքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրք առաջնորդի վարչակազմին:
«Նախագահ Էրդողանը հայտարարել է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ հումանիտար օգնություն Աֆղանստան հասցնելու նպատակով, հակառակ դեպքում հարկ կլինի սպասել միգրացիոն ճնշման ուժեղացման»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Լիբիայում տիրող իրավիճակը: Էրդողանը կողմ է արտահայտվել, որ Լիբիայում հայտարարված ընտրություններն անցկացվեն ժամանակին:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանը» պատրաստվում է սեպտեմբերի 11-ին ներկայացնել Աֆղանստանի նոր կառավարության կազմը:
Կարծիքներ