Նիկոլ Փաշինյանը Կատարի Հայր Էմիրին է հանձնել Բարեկամության շքանշան

Նիկոլ Փաշինյանը Կատարի Հայր Էմիրին է հանձնել Բարեկամության շքանշան

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի հայր էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիի հետ։

Վարչապետ Փաշինյանը Կատարի հայր էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիին է հանձնել Հայաստանի Հանրապետության Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում