Աշխարհի առաջատար կորպորացիաների շահույթը 2020 թվականի վերջին եռամսյակում 14 տոկոսով ավելացել Է. Nikkei
2020 թվականի վերջին եռամսյակում աշխարհի առաջատար կորպորացիաների զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ Էապես աճել Է, ինչը վկայում Է գլոբալ տնտեսությունում իրադրության բարելավման մասին: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել Է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը՝ վկայակոչելով իր փորձագետհների հաշվարկները:
Նրանց տվյալներով՝ անցյալ տարվա հոկտեմբեր - դեկտեմբերին աշխարհի ավելի քան 10,2 հազար առաջատար կորպորացիաների զուտ շահույթը կազմել Է 712,7 միլիարդ դոլար: Այն 14 տոկոսային կետով ավելացել Է 2019 թվականի վերջին եռամսյակի համեմատությամբ, երբ համաշխարհային տնտեսության վրա նոր կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը տակավին աննշան Էր զգացվում: Ցուցանիշների աճը, հայտնել Է Nikkei-ը, նկատելի Է այն առաջատար կորպորացիաների մոտ, որոնք աշխատում են արդյունաբերության եւ առեւտրի բնագավառում, սակայն նախկինի պես անկման վիճակում են գտնվում հասարակական սննդի եւ օդային տրանսպորտի ոլորտի ընկերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ