Տոկիո 2020․ Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարավ 1/8 եզրափակչում

Տոկիո 2020․ Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարավ 1/8 եզրափակչում

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հաղթանակ տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոնը 1/8 եզրափակչում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի հետ և հաղթեց 4:1 հաշվով:

Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը կմրցի ֆինն Արվի Սավոլայնենի հետ, որը 3:1 հաշվով հաղթեց կուբացի Գաբրիել Ռոսիլիոյին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում