Բրունո Մարսը 50 միլիոն դոլար պարտքի պատճառով հայտնվել է ֆինանսական ստրկության մեջ Լաս Վեգասի խաղատանը
Ամերիկացի երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խոշորագույն խաղատներից մեկին պարտք է 50 մլն դոլար, հայտնում է Complex-ը։
2016 թվականին նա պայմանագիր է կնքել կազինոյի հետ, որը նրան խոստացել է տարեկան մինչև 90 միլիոն դոլար վաստակել, բայց այժմ ելույթներից ստացված ամբողջ եկամուտը գնում է պարտքը մարելու համար։
Բրունո Մարսը բազմիցս կիսվել է մոլախաղերի հանդեպ ունեցած իր կրքով հարցազրույցներում։ Նա հայտարարել է, որ մոլախաղեով տարվել սկսել է իր համբավից շատ առաջ և առաջին անգամ կազինո է այցելել 19 տարեկանում։ Հիշելով իր առաջին փորձը՝ երգիչը պատմել է դողացող ձեռքի և 100 դոլար անհաջող խաղադրույքի մասին, որն իրեն ստիպել է անհաջողակ զգալ:
Կարծիքներ