Շվեդիայի խորհրդարանը հավանություն է տվել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համաձայնագրին

Շվեդիայի խորհրդարանը հավանություն է տվել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համաձայնագրին

Շվեդիայի խորհրդարանը հավանություն է տվել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համաձայնագրին (Defense Cooperation Agreement, DCA), որն ամերիկյան կողմին հնարավորություն կտա օգտվել Շվեդիայի ռազմակայաններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։

Գրեթե հինգ ժամ տևած քննարկումներից հետո փաստաթղթին կողմ է քվեարկել 266 պատգամավոր, դեմ՝ 37-ը, իսկ մնացած 46 օրենսդիրները բացակայել են նիստից։ 

Համաձայնագիրը, որն ստորագրվել է Ստոկհոլմի և Վաշինգտոնի կողմից 2023 թվականի դեկտեմբերին, ենթադրում է հնարավորության տրամադրում Միացյալ Նահանգներին՝ օգտվելու Շվեդիայի 17 ռազմակայաններից և զորավարժարաններից, ինչպես նաև թույլ է տալիս ամերիկյան կողմին այնտեղ պահել ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք։ 

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար Շվեդիայի խորհրդարանը պետք է նաև որոշում կայացնի օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք անհրաժեշտ են, որ ամերիկյան զորքերը կարողանան գործել Շվեդիայում: ԱՄՆ զինծառայողները կենթարկվեն ամերիկյան օրենքներին, երբ գտնվելիս լինեն Շվեդիայի տարածքում:

Նորվեգիայի և ԱՄՆ-ի DCA պայմանագրում արված է վերապահություն, որ Նորվեգիան չի ընդունի միջուկային զենքի պահեստավորում կամ դրա կիրառմամբ զորավարժություններ: Ըստ շվեդական Dagens Nyheter թերթի տվյալների՝ շվեդ-ամերիկյան համաձայնագրում նման վերապահություն չկա, բայց Շվեդիան կարող է հրաժարվել որոշակի պաշտպանական նյութեր պահելուց, եթե դա անհրաժեշտ համարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում