Լավրովի խոսքերին ավելացնելու ոչինչ չկա. Զախարովան՝ Լաչինի միջանցքում իրավիճակի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի իրականացրած դիվերսիային:
Նա նշել է, որ կողմերի հետ համապատասխան շփումներ են տեղի ունենում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։
«Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ եւ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը»,- հավելել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին Բաքվում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Նա հստակեցրել էր, որ անցակետերի ստեղծում նախատեսված չէ, սակայն հնարավոր է տեխնիկական միջոցներով վերացնել այն կասկածները, որ միջանցքն իսկապես օգտագործվում է իր նշանակությամբ։
«Սերգեյ Լավրովի ասած խոսքերին ավելացնելու ոչինչ չկա։ Մանրամասների մեջ մտնելը, հրապարակավ քննարկելը, կարծում եմ, անիմաստ է այս հարցի զգայունության պատճառով»,- հավելել է Զախարովան։
Կարծիքներ