Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակն առաջադրվել է երկրի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոն
Վրաստանի «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեին առաջադրել է քաղաքական միավորման ղեկավարի պաշտոնում: ТАСС -ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կուսակության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ՝ նախագահի պաշտոնում ներկայացվել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը»,- ասել է Կալաձեն՝ հավելելով, որ կուսակցության նոր ղեկավարը կընտրվի համագումարի ժամանակ, որը կայանալու է հունվարի 16-ին:
Կարծիքներ