Փելոսին կոչ է արել Պեկինին՝ անպահաղ դադարեցնել հրթիռների արձակումը Տայվանի մերձակայքում

Փելոսին կոչ է արել Պեկինին՝ անպահաղ դադարեցնել հրթիռների արձակումը Տայվանի մերձակայքում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել Է, որ Պեկինը պետք Է «անպահաղ» դադարեցնի հրթիռների արձակումը Տայվանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Axion-ը:

Տոկիո այցի ընթացքում Փելոսին նշել Է, որ Չինաստանը «մեր այցը (ամերիկյան պատվիրակության) որպես արդարացում Է օգտագործում» այդ արձակումներն իրականացնելու համար:

«Նրանք կարող են փորձել թույլ չտալ, որպեսզի այցելեն Տայվան, կամ որպեսզի Տայվանը մասնակցի այլ միջոցառումների, բայց նրանք չեն մեկուսացնի Տայվանը»,-հավելել Է խոսնակը: Փելոսիի խոսքով՝ իր ուղեւորությունը Տայվան ուղղված չԷր այն բանին, որպեսզի «փոխի կղզու կարգավիճակը»:

Նա նշել Է, որ իր այցի նպատակը եղել «Տայվանի նեղուցում խաղաղության պահպանումը»: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Չինաստանն ընդգրկուն զորավարժություններ Է սկսել Տայվանի շրջանում:

Տայվանի իշխանությունները հայտարարել են, որ «Դունֆեն» տեսակի բալիստիկ հրթիռների արձակումներ են գրանցել մայրցամաքային Չինաստանում: Այս շաբաթ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել Է Տայվան, որտեղ հանդիպումներ Է ունեցել մի քանի պաշտոնատար անձանց հետ:

ՉԺՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ «հակամիջոցներն այդ այցի դեմ լինելու են «վճռական, հզոր եւ արդյունավետ», եւ դրանք կզգան ինչպես ԱՄՆ-ում, այնպես Էլ Տայվանում:

Պեկինը պաշտոնական նախազգուշացում Է տարածել ավիաընկերություններին՝ Տայվանի մերձակայքի վեց գոտիներում օդային տարածություններից խուսափելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, Չինաստանը սահմանել Է կղզուց ցիտրուսային մրգերի, մի քանի տեսակի ձկների ու մի շարք այլ սննդամթերքների ներմուծման արգելք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում