Microsoft-ը հունիսի 24-ին կներկայացնի «Windows-ի հաջորդ սերունդը»

Microsoft-ը հունիսի 24-ին կներկայացնի «Windows-ի հաջորդ սերունդը»

Microsoft-ը հունիսի 24-ին կներկայացնի «Windows-ի հաջորդ սերունդը», հաղորդել է CNBC-ն: Windows-ը` անհատական ​​համակարգիչների առաջատար օպերացիոն համակարգը աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկի` Microsoft-ի ընդհանուր եկամտի 14 տոկոսն է կազմում:

2015 թվականին առաջին անգամ հասանելի դառնալուց ի վեր, ընկերությունը Windows 10-ի իր օպերացիոն համակարգի համար տարեկան երկու թարմացում է թողարկում:

Նախկինում ընկերությունը հայտարարել էր, որ չի թողարկելու Windows 10X: Այս օպերացիոն համակարգն ի սկզբանե նախատեսված է եղել երկակի էկրանով սարքերի համար, ինչպիսին է «Surface Neo»-ն, որի թողարկումը հետաձգվել է:

Ընկերությունն աշխատում է Windows-ի թարմացման վրա, որը կրում է «Sun Valley» անվանումը: Microsoft-ը կարող է նաեւ թողարկել Windows-ի համար իր հավելվածների խանութի նորացված տարբերակը, ինչը նախագծողներին հնարավորություն կտա օգտագործել կողմնակի առեւտրային համակարգեր՝ «Sun Valley» թարմացման հետ համատեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում