Վարչապետից ունենք հանձնարարական Սյունիքում հնարավոր նոր ճանապարհների կառուցման համար. Սանոսյան
«Վարչապետից ունենք հանձնարարական Սյունիքում հնարավոր նոր ճանապարհների կառուցման համար: Առաջիկայում կտեսնեք և ռազմավարական, և այլընտրանքային ճանապարհներ կսկսենք նախագծել և կառուցել»:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Տաթև-Աղավնի ճանապարհի վրա մի քանի հատվածներում որոշակի խնդիրներ են հայտնաբերվել: Կան հատվածներ, որոնք վնասված են: Նախատեսված է եռաշերտ ասֆալտ, բայց կատարվել է երկու շերտը: Մենք գիտակցաբար դա թողել ենք հաջորդ տարվան, որովհետև տեղի են ունեցել արագ պրոցեսներ, երբեմն ճանապարհները կառուցվել են երթևկությանը զուգընթաց, այդ պատճառով կարող էին նման խնդիրներ ի հայտ գալ: Խնդիրների լլուծումից հետո նոր երրորդ շերտը կտեղադրվի»:
Սանոսյանի խոսքով՝ խնդիրները որոնք հայտնաբերվել են շտկվելու են, շինարարները չեն վճարվել, աշխատանքը չի ընդունվել:
«Տաթև-Լծեն ճանապարհը բավականին հեշտացնելու է վարորդների, հատկապես՝ բեռնատարների ընթացքը: Աշխատանքները իրականացվում են, մեր նպատակն է մարտ-ապրիլ ամիսներին սկսել ասֆալտապատման աշխատանքները»:
ՏԿԵ նախարարի խոսքով՝ ճանապարհները, որոնք սկսվել են Սյունիքում կառուցվել, գարնանը բոլորը կասֆալտապատվեն:
Կարծիքներ