Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է խորհրդի ձևավորման հարցեր

Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է խորհրդի ձևավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Օրակարգում հանրային խորհրդի ձևավորմանն առնչվող հարցեր են եղել: Քննարկման մասնակիցները ընդգծել են ԱՀ առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության կարևորությունը և հանրային խորհրդի՝ որպես նման համագործակցության հնարավոր արդյունավետ հարթակի դերը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում