Հայտնի է Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման օրը

Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի մարտի 12-ին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օգնական Բեզիրգեն Կարաևը:
Նախագահ կարող է ընտրվել Թուրքմենստանում ծնված և այդ երկրի քաղաքացի հանդիսացող, 40 տարին լրացած անձը, ով տիրապետում է պետական լեզվին և նախորդ 15 տարիների ընթացքում մշտապես բնակվել ու աշխատել է Թուրքմենստանում: Նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից՝ յոթ տարի ժամկետով և ստանձնում է պաշտոնը երդմնակալությունից հետո:
Թուրքմենստանի նախագահի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2017 թվականին:
Վերջերս Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ անհրաժեշտ է երկրի կառավարումը հանձնել երիտասարդներին:
Կարծիքներ