Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին և Սենատին․ Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունում է քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։
Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։
Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին։
Կարծիքներ