Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու դրական քայլերը։ Այս մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը՝ լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ