Կիևը մտադիր է ձեռք բերել 24 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետ
Կիևը ծրագրում է 2021-2022 թթ. ձեռք բերել «Բայրաքթար» TB2 անօդաչու թռչող սարքի չորս համալիր (24 դրոն): Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին՝ թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ հանդիպումից հետո, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նա հիշեցրել է, որ 2021 թ. TB2 անօդաչու թռչող սարքի մեկ համալիր արդեն մատակարարվել է ուկրաինական բանակին:
«Ապագայում մենք ցանկանում ենք ունենալ նաև հայրենական արտադրության ԱԹՍ-ներ»,- ասել է Զալուժնին: Նա հավելել է, որ ԱԹՍ-ներ գնելը բավարար չէ, անհրաժեշտ է սովորել դրանք արդյունավետ կառավարել:
Հիշեցնենք, որ 2019 թ. Ուկրաինան Թուրքիայից ձեռք էր բերել «Բայրաքթար» TB2 մեկ համալիր՝ 6 դրոն և 3 վերգետնյա կառավարման վահանակ։ TB2 ԱԹՍ-ների ևս մեկ համալիր Ուկրաինայի ռազմածովային ուժերին է հանձնվել այս տարվա հուլիսին:
Կարծիքներ