COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 328 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 328 միլիոն 58 հազար 911: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 539 հազար 514 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 65 միլիոն 699 հազար 947 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 850 հազար 605-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 37 միլիոն 380 հազար 253-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 486 հազար 451 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 23 միլիոն 15 հազար 128 հիվանդացած, նրանցից մահացել Է 621 հազար 327 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 713,0: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2616, Հնդկաստանում՝ 347, Բրազիլիայում՝ 2890 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ