Ղրղզստանում ևս կդադարեն գործել «Միր» վճարային համակարգի քարտերը
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով։
Այս մասին հայտնել է Elkart ազգային վճարային համակարգի օպերատորը։
«Որոշումը կապված է Միր քարտային օպերատորի՝ Ազգային վճարային քարտերի համակարգի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման հետ։ Իր հերթին, Elcart քարտերը կդադարեն գործել Ռուսաստանում»,- գրում է Rbc-ն։
Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից դադարել են աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն է «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը:
Կարծիքներ