ԱՄՆ-ը մտահոգված Է Չինաստանի միջուկային զինանոցի աճով

ԱՄՆ-ը մտահոգված Է Չինաստանի միջուկային զինանոցի աճով

Վաշինգտոնը մտահոգված Է Պեկինի կողմից միջուկային զինանոցի ավելացման տեմպի արագացմամբ, գործնական փոխգործակցության կոչ Է անում սպառազինությունների ապակայունացնող մրցավազքից խուսափելու համար: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Դա եւ մյուս տեղեկությունները խոսում են այն մասին, որ ՉԺՀ-ի միջուկային զինանոցն ավելի արագ Է աճելու, քան կարելի Էր սպասել ավելի վաղ, այդ ավելացումը մտահոգություն Է առաջացնում եւ հարցեր բարձրացնում այն մտադրությունների վերաբերյալ, որոնց հետամուտ Է ՉԺՀ-ն, ինչպես նաեւ մեզ համար հաստատում Է գործնական գործողությունների իրականացման կարեւորությունը՝ ի շահ միջուկային ռիսկերի նվազման»,-ասել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հուլիսի 1-ին Washington Post-ը, վկայակոչելով փորձագետների, հաղորդել Է, որ Չինաստանն սկսել Է ավելի քան 100 արձակման հորանների կառուցումը՝ Հանսյու նահանգում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար:

Փրայսի խոսքով, որը հրապարակվել Է հրատարակության կողմից, տեղեկությունները խոսում են այն մասին, որ Պեկինի համար «ավելի ու ավելի դժվար Է դառնում» աճող միջուկային ներուժը թաքցնելը: «Մենք գործնական փոխգործակցության կոչ ենք անում Պեկինին՝ սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի ռիսկերը եւ (երկու երկրների միջեւ) պոտենցիալ ապակայունացնող լարվածությունը նվազեցնելու համար»,-ասել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդել Է Washington Post-ը, փորձագետները ՉԺՀ-ի նման քայլը համարում են երկրի համար միջուկային ոլորտում Պեկինի հնարավորությունների հավանական զգալի ընդլայնման ցուցանիշ, երկիր, որն ունի 250-ից մինչեւ 350 միավոր միջուկային զենք: Նշվում Է, սակայն, որ հրթիռների թիվը, որոնք, հավանաբար, պլանավորվում Է տեղակայել այդ հորերում, կարող Է շատ անգամ ավելի քիչ լինել՝ 100 հատ: Հրատարակությունը նաեւ ընդգծում Է, որ ավելի վաղ Չինաստանը, որպես շեղող մանյովր, ստեղծել Է կեղծ արձակման հորեր:

Հրատարակությունը վկայակոչում Է Կալիֆոռնիայի հետազոտողների կողմից ուսումնասիրված արբանյակային լուսանկարները, որոնցում իբր երեւում են 119 նույնական կառուցվածքների շինարարական աշխատանքները, որոնք պարունակվում են ՉԺՀ-ում միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների համար առկա օբյեկտներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում