Խաղաղ օվկիանոսում շուրջ 25 հետցնցում Է գրանցվել երկրաշարժից հետո
Ավելի քան 5 մագնիտուդով շուրջ 25 հետցնցում Է գրանցվել մարտի 4-ին Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ, որը մտնում Է Նոր Զելանդիայի կազմի մեջ: Համապատսխան տվյալները հայտնում Է Ավստրալիայի պետական երկրաֆիզիկական ծառայությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել Է Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ տեղի ունեցած 8 մագնիտուդով երկրաշարժի մասին: ԱՄՆ-ի Ցունամիների մասին նախազգուշացման ազգային կենտրոնը հրապարակել Է նախազգուշացում ցունամիի մասին: Այդ կապակցությամբ Նոր Զելանդիայի Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վարչությունը ռիսկի գոտում գտնվող շրջանների բնակիչներին հայտնել Է շտապ տարահանվելու անհրաժեշտության մասին:
Ավելի ուշ Նոր Զելանդիայի Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վարչությունը չեղյալ Է հայտարարել ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումը: Գերատեսչությունում նշել են, որ ցունամիի սպառնալիը չեղյալ Է հայտարարվել, սակայն տակավին գոյություն ունի բարձր ալիքներ գալու ոչ մեծ ռիսկ: Սպասվում Է, որ բոլոր գործող հանձնարարականները վերջնականապես չեղյալ կհայտարարվեն երեկոյան դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ