Հայաստան ժամանելուց անմիջապես հետո ՀՀ իշխանություններին քննադատող Զատուլինը այցելել է Վանեցյանի ու Ռոբերտ Քոչարյանի տուն
Մեր հավաստի տեղեկություններով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Ընդ որում, Հայաստան ժամանելուց անմիջապես հետո Զատուլինը օդանավակայանից անմիջապես մեկնել է Արթուր Վանեցյանի, ապա Ռոբերտ Քոչարյանի տուն։ Ապա Զատուլինին ուղեկցել են Երևանի թանկարժեք բրենդային խանութներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանին պատկանող «Stefano Ricci»-ն, որտեղ վերջինիս թանկարժեք նվերներ են արել։
Ուշագրավ է, որ Հայաստանի իշխանություններին քննադատող Զատուլինը Հայաստանում է հայտնվում կրկին այն ժամանակ, երբ ընդդիմությունը փորձում էսահմանայանին լարված իրավիճակում իշխանափոխության փորձեր անել, իսկ որ ավելի ուշագրավ է՝ Զատուլինը օդանավակայանից անմիջապես մեկնել է Վանեցյանին ու Քոչարյանին տեսակցելու։ Այս ամենից հետո ամենևին զարմանալի չի լինի, եթե Զատուլինը նորից սկսի քննադատական խոսք հնչեցնել Փաշինյանի և նրա իշխանության հասցեին։
Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կանգ է առել «ԱԼԵՔՍԱՆԴՐ» հյուրանոցում, որտեղ նրան կարող են հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչները և փորձել պարզել, թե որն է նրա այցի նպատակը, եթե իհարկե ազնիվ պատասխանի։
Կարծիքներ