Դոլարի փոխարժեքը կրկին նվազել է. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Փետրվարի 8-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 480.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.97 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.77 դրամ (նվազել է 1.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 650.74 դրամ (աճել է 0.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.37 դրամ։
Կարծիքներ