Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները

Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակում է Հայաստանի կանանց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցաշարի 6-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Արփինե Գրիգորյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը և Պոլինա Կոբակը: Միավորը կիսեցին Նարիեն Գասպարյանը և Մարիա Գևորգյանը:

Մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում շարունակում է մնալ Մարիա Գևորգյանն, ով ունի 4 միավոր: 3,5-ական միավոր են վաստակել Արփինե Գրիգորյանը, Սուսաննա Գաբոյանը, Ասիա Եդիգարյանը և Պոլինա Կոբակը:

Հայաստանի առաջնության ավարտին մնաց 3 տուր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում