Արևմուտքը տորպեդահարում է ՌԴ ջանքերը և Հայաստանին թույլ չի տալիս ավարտել հաղորդակցությունների ապաշրջափակումը. Զախարովա

Արևմուտքը տորպեդահարում է ՌԴ ջանքերը և Հայաստանին թույլ չի տալիս ավարտել հաղորդակցությունների ապաշրջափակումը. Զախարովա

Արևմուտքը թույլ չի տալիս Հայաստանին ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները։

Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ չի ավարտվել։

«Հունիսի 2-ին եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց է արձանագրվել բանակցություններում, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ:

Սակայն կրկին ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթի վրա համաձայնագրերը վերջնական տեսքի բերել, և մենք լավ գիտենք, թե ինչը խանգարեց: Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան ընկերների «լավ» խորհրդի արդյունքն էր»,- հայտարարել է նա։

Ինչպես նշել է դիվանագետը, Արևմուտքը, փոխանակ նպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում է բոլոր դրական ձեռքբերումները՝ դրանց կարգավորման ճանապարհին։

«Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը, փորձում են սեփական բաղադրատոմսերը պարտադրել»,- ասել է ՌԴ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում