Բոսֆորում բեռնատար նավերի բախման պատճառը թուրքական նավի ղեկի կառավարման խափանումն էր

Բոսֆորում բեռնատար նավերի բախման պատճառը թուրքական նավի ղեկի կառավարման խափանումն էր

Բոսֆորի նեղուցում ռուսական եւ թուրքական նավերի բախման պատճառը թուրքական բեռնանավի ղեկի կառավարման խափանումն էր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նախնական տվյալներով՝ խափանվել է թուրքական նավի ղեկի կառավարումը։ Մանրամասները հանգամանալիորեն պարզվում են»,- նշել են ընկերությունում։

«Ռուսիչ-10» բեռնատար ջերմանավը բախվել է թուրքական ջերմանավին սեպտեմբերի 25-ին, տեղի ժամանակով առավոտյան ժամը 05։00-ի մոտ, Սեւ ծովում Բոսֆորի նեղուցն անցնելիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում