Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները․ Էրդողանի խոսնակ
![Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները․ Էրդողանի խոսնակ](https://freenews.am/uploads/images/image_750x_61c9819db4220.jpg)
Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները, Չիկագոյում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը։
Քալինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին հակաթուրքական տրամադրություններն իր ինքնության մաս է դարձրել:
«Կովկասում հիմա բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, եւ այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, կործանման եզրին է։ Այսինքն՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ եւ այդ շրջանի` Ադրբեջանի կազմ վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,- ասել է Քալինը։
Կարծիքներ