Կորոնավիրուսի տարածման առումով Վրաստանն առաջին տեղում է

Կորոնավիրուսի տարածման առումով Վրաստանն առաջին տեղում է

Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի տարածման արագության առումով: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել «The New York Times»-ը:

Ըստ վերջին յոթ օրերի տվյալների՝ Վրաստանը 100 հազար բնակչի հաշվով, կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղն է զբաղեցնում:

Վրաստանից հետո կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան և Սերբիան:

Երկրի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն այսօր՝ օգոստոսի 10-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում համավարակի հետ կապված իրավիճակը զարգանում է ամենավատ սցենարի համաձայն:

«Սա Առողջապահության նախարարության կողմից դիտարկված վատագույն սցենարն է: Հիվանդատեղերի պահուստը սահմանափակված է 8 հազար տեղով և դատարկ տեղեր գործնականում չեն մնացել»,- ասել է նա:

Կառավարությունը դիտարկում է հետագա գործողությունների տարատեսակ տարբերակներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում