Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին

Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին

Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում