AstraZeneka-ն ճանաչված է ԵՄ-ի կողմից, ընթանում է պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը. ՀՀ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Մարկ Գրիգորյանի գրառմանը, հայտնում է, որ մեր երկրում առկա AstraZeneka պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:
«Ներկայումս ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները, իսկ մենք՝ ԵՄ երկրներինը:
Նշենք, որ գործընթացով զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը»,- հայտնում են առողջապահոթյան նախարարությունից:
Կարծիքներ