Համավարակը Չեխիայում չի նվազում
Այսօր Չեխիայում գրանցվել է համավարակի ողջ ընթացքում Քովիդ 19-ով վարակվածների ամենամեծ թիվը՝ 506։ Գլխավոր հիգիենիկ Յարմիլա Ռաժովայի ասելով, պատճառներից մեկն այն է, որ մեծ թվով մարդկանց են թեստավորել, եւ այս անգամ վարակվածների թվում մեծ է երիտասարդների եւ միջին տարիքի մարդկանց թիվը։ Խորվաթիայից վերադարձող զբոսաշրջիկներին զգուշացրել են, որպեսզի մարդաշատ միջոցառումներին չմասնակցեն։
Մինչ այժմ Չեխիայում վարակվել է 21551 մարդ, որից 16062 -ը բուժվել է, հիվանդ են 5078-ը, , հիվանդանոցում են գտնվում 116-ը, դրանցից ծանր վիճակում են ՝20-ը։ Մինչ այժմ մահացել է 441 մարդ։ Այսօր վարակվածների մեծ թիվ է գրանցվել նաեւ Գերմանիայում՝ վերջին 24 ժամում 2000 մարդ։
Չեխիայի առողջապահության նախարարության որոշմամբ, սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոցներում դիմակ չեն կրի, ինչպես նաև ռեստորաններում և խանութներում, սակայն ցանկացած պահի այս որոշումը կարող է փոխվել՝ կախված ընդհանուր իրավիճակից։
Կարծիքներ